211652_close_icon
views-count74155 դիտում article-date 22:12 27-08-2018

Արաբկիրի ոստիկանները տաք հետքերով պարզեցին՝ տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահություն է, այլ մահվան ելքով վրաերթ. կասկածյալն ու նրա Mercedes-ը հայտնաբերվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններվ՝ այսօր, օգոստոսի 27-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկել մի քաղաքացու։ Ինչպես հայտնում էֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Արագածոտնի մարզի բնակիչ՝ 53-ամյա Լեռնիկ Հովհաննիսյանն է։ Նրա հետ բաժին է տեղափոխվել նաև նրա վարած Mercedes մակնիշի 35 MT 063 համարանիշի ավտոմեքենան։ Վերջինս կասկածվում է օգոստոսի 26-ին Արաբկիր վարչական շրջանում գիշերը ժամը 01։20-ի սահմաններում «Հայաստան» հանրախանութի դիմաց հետիոտն Ռուբեն Մանուչարյանին վրաերթի ենթարկելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը «Արմենիա» բժշկական կենտրոնից Արաբկիրի ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության 01 բրիգադը իրենց մոտ է տեղափոխել Ռ. Մանուչարյանին, ով հաջորդ օրը առավոտյան գիտակցության չգալով՝ մահացել էր։ Մինչ դատաբժիշկը կաշխատեր, Արաբկիրի ոստիկանները Ա. Վաթյանի գլխավորությամբ պարզում են, որ տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահություն է, ինչպես նախնական տեղեկատվությամբ հայտնել էին հիվանդանոցից, այլ վրաերթ ու նշված վրաերթը կատարելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանները հաշված ժամերի ընթացքում հայտնաբերեցին վրաերթի հեղինակին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Կասկածյալ Լ. Հովհաննիսյանը ստորագրությամբ բաց է թողնվել, իսկ ավտոմեքենան էլ տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ [b]Mercedes-ի վարորդ, կասկածյալ Լեռնիկ Հովհաննիսյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/061295800153539403835872.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր