211652_close_icon
views-count24600 դիտում article-date 20:52 27-08-2018

Ճանապարհային ոստիկանությունում աշխատանքի անցնելու համար 76 քաղաքացի մասնակցեց քննությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության պետը վերջին պարզաբանումներն է ներկայացում ճանապարհային ոստիկանությունում ծառայության անցնելու համար դիմած քաղաքացիներին: Րոպեներ անց նրանք կանցնեն քննական սենյակ: Այս տարի դիմողներից 76 հոգու հնարավորություն է ընձեռվել մասնակցելու քննություններին և անցնելու աշխատանքի: Օգոստոսի 27-ին տեղի ունեցավ քննության առաջին փուլը: Դիմորդները համակարգչի դիմաց պատասխանում են ճանապարհային երթևեկության մասին հարցերին: Թեստում ընդգրկված է 10 հարց, դիմորդն ունի 15 րոպե ժամանակ: Քննության ողջ ընթացքը տեսանկարահանվում է: Առաջին 4 դիմորդներն ավարտեցին: Պատասխանները գոհացուցիչ են, բոլորը հավաքել են 10-ից 10: Սակայն սա դեռ չի նշանակում, որ նրանք ընդունվել են, քննության մյուս փուլը օրեր անց է լինելու. ամեն ինչ արվում է, որ ճանապարհային ոստիկանությունում ծառայության անցնեն բացառապես լավագույնները, և ինչպես նշեց ճանապարհային ոստիկանության պետը, այստեղ նրանց գլխավոր ծանոթն ու հովանավորը միայն գիտելիքն է: Քննության հաջորդ փուլն իրենից ներկայացում է ընդհանուր գիտելիքների ստուգում: Դիմորդներից շատերն առաջին անգամ չեն հանձնում քննությունը: Քննության մյուս փուլի և արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր