211652_close_icon
views-count65118 դիտում article-date 20:46 27-08-2018

Արտակարգ դեպք Երևանում. Հյուսիսային պողոտայում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. մասնակիցների մեջ են անվտանգության աշխատակիցներ և տնօրեններ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 25-ին Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։ Ժամը 04։40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիսային պողոտայի 1/1 հասցեում գործող «Մոսքոու» ակումբի մոտ վիճաբանություն է տեղի ունենում ակումբի անվտանգության աշխատակիցների և մի խումբ քաղաքացիների միջև։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով նշված վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները, ովքեր ոստիկանության կենտրոնական բաժին են հրավիրել Երևան քաղաքի Ռոստոմի փողոցի բնակիչ՝ 36-ամյա Անդրանիկ Սարաֆյանին և Երևան քաղաքի Եղիազարյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Հարություն Ավագյանին։ Ոստիկանները պարզել են, որ նրանց հետ վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակցել են նաև Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Արման Սաֆարյանը և Երևան քաղաքի Գաջեգործների փողոցի բնակիչ՝ 31-ամյա Սամվել Սախոյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Սաֆարյանը նշված կարաոկե ակումբի տնօրենն է, իսկ Ս. Սախոյանը «Ռաֆայելյան եղբայրներ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Ա. Սաֆարյանը հրաժարվել է ոստիկանությունում բանավոր հաղորդում տալուց և դատաբժշկական փորձաքննության ուղեգրից է հրաժարվել։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր