211652_close_icon
views-count8431 դիտում article-date 19:45 27-08-2018

Ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքի անունը հայտնի է

«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով հիմնադրել են «Լույս» դաշինքը: Այս մասին այսօր հրավիրած հավաքին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: ««Լույս» դաշինքը կգլխավորի Երևանի ավագանու ընտրություններում մեր թեկնածու Արտակ Զեյնալյանը, երկրորդ համարում Դավիթ Խաժակյանն է, երրորդ համարում՝ Անի Խաչատրյանը»,- ասաց Էդմոն Մարուքյանը: «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ իրենք Երևանն արդար կառավարելու հայտ են ներկայացրել ու ակնկալում են երևանցիների աջակցությունը: Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները նախորդ ավագանու ընտրություններին մասնակցում էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ՝ «Ելք» դաշինքով, սակայն այս ընտրություններին ՔՊ-ն հայտարարեց, որ միայնակ է մասնակցելու ավագանու ընտրություններին: ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն դերասան Հայկ Մարությանն է: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր