3663 դիտում
20:04 27-08-2018
«Ադրբեջանի կոռուպցիոն գործարքները հարվածում են եվրոպական ինստիտուտների քաղաքական վարկանիշին». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը օգոստոսի 27-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Սոննբորնին, ով Հայաստանում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ եւ հրավերով: Հանդիպմանը ներկա է եղել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը:
Արմեն Աշոտյանն անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորին, կարեւորվել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլյանված համաձայնագրի դերն ու դրա հնարավորինս արագ վավերացումը ԵՄ անդամ-պետությունների ազգային խորհրդարանների կողմից: Զրուցակիցները կարեւորել են ԵՄ-ի հետ առավել արդյունավետ հարաբերությունների զարգացմումը, ինչի առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը այս ժամանակաշրջանում Եվրոպական միությունից ակնկալում է քաղաքական հարցերում ավելի թիրախային քայլեր եւ աջակցություն:
Կողմերն անդրադարձել են միջազգային հարթակներում Ադրբեջանի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալներին: Այս առնչությամբ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ Ադրբեջանի կոռուպցիոն գործարքները հարվածում են եվրոպական ինստիտուտների քաղաքական վարկանիշին եւ պետք է անել հնարավորը միջազգային հարթակների օրակարգերը նմանատիպ նախադեպերից մաքուր պահելու համար:
Անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացին: Արմեն Աշոտյանը նշել է, որ հիմնախնդրում առանցքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտության իրացումը՝ հավելելով, որ խնդիրը չի կարող ունենալ ռազմական լուծում: Տարածաշրջանային կայունության խնդիրների համատեքստում հանձնաժողովի նախագահը կարեւորել է սպառազինությունների մրցավազքի կանխարգելման միջազգային ջանքերը:
Նմանատիպ նյութեր
1032 դիտում
17:30 31-05-2019
Հայ-Ռուսական համալսարանն արժանացել է ARES-ի A+ վարկանիշին
Այս բաժնից
418 դիտում
20:29 18-04-2024
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
394 դիտում
20:17 18-04-2024
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
370 դիտում
20:05 18-04-2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին