211652_close_icon
views-count10514 դիտում article-date 23:47 26-08-2018

Քիշնևի կենտրոնում ցուցարարները պահանջում են Մոլդովայի կառավարության հրաժարականը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիշնևի կենտրոնում ցուցարարները պահանջում են Մոլդովայի կառավարության և վարչապետ Պավել Ֆիլիպի հրաժարականները: «Կառավարությունը պետք է հեռանա, նրա հրաժարականի ժամն է եկել: Բայց մինչ այդ թող ամեն ինչ օրենքի դաշտ վերադարձնեն. թող չեղարկեն բոլոր հակաժողովրդական օրենքները», հայտարարել է ընդդիմության ղեկավարներից մեկը, ընդդիմադիր «Արժանապատվություն և ճշմարտություն» կուսակցության (PDA) նախագահ Անդրեյ Նաստասեն: Հանրահավաքի առիթ են դարձել Քիշնևի քաղաքապետի արտահերթ ընտրությունները, որի երկրորդ տուրի արդյունքներով հունիսի 3-ին հաղթանակ էր տարել PDA-ի թեկնածում Անդրեյ Նաստասեն: Սակայն հունիսի 25-ին Բարձրագույն դատականը պալատը ընտրությունները չեղյալ էր համարել քվեարկության օրը քարոզչություն իրականացնելու պատճառով, իսկ հունիսի 29-ին Մոլդովայի ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքները անվավեր էր ճանաչել: Ի պատասխան ընդդիմադիր կուսակցությունները ստեղծել են «Ազգային դիմադրության կոմիտե» և սկսել բողոքի զանգվածային ակցիաներ կազմակերպել: Ցուցարարները մտադիր չեն լքել Քիշնևի կենտրոնական հրապարակը և գիշերելու են վրաններում, որպեսզի օգոստոսի 27-ին այնտեղ դիմավորեն Մոլդովայի Անկախության օրը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր