211652_close_icon
views-count26546 դիտում article-date 22:11 26-08-2018

Կարեն Քոչարյան. Ալյոշ ջան, դու էլ հեռացար մեզանից... ափսոս

Հայտնի հեռուստահաղորդավար Կարեն Քոչարյանը ցավակցության [url=https://www.facebook.com/karobko/posts/1929523517116179?__xts__[0]խոսք[/url] է գրել այսօր կյանքից [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/26/1103852/]հեռացած [/url]Ալյոշա Աբրահամյանի՝ «Արարատ-73»-ի դարպասապահի մասին: «Դժվար թե գտնվի միջին և ավագ տարիքի հայ, որը երկրպագուն եղած չլինի լեգենդար ԱՐԱՐԱՏ-73 տղաների: Եվ ինչքան էլ նրանք տարիք առնեն, միևնույն էմ մեզ համար մնում են ԱՐԱՐԱՏ-73-ի տղաներ: Նրանց տարիքը այսօր տատանվում է 70-ից-75: Թվում է, թե ինչ տարիք է... Սակայն հիվանդությունը տարիք չի հարցնում: Քանիսը մեր տղաներից անժամանակ հեռացան կյանքից: Բոլորը լեգենդներ: Սանասար Գևորգյան, Ալեքսանդր Կովալենկո, Հովհաննես Զանազանյան, Հարություն Քեհյան, Ռոբերտ Ծաղիկյան... Եվ ահա անսպասելի լուր: Այսօր, ընդամենը 2 ժամ առաջ ,72 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար դարպասապահ «ԱՐԱՐԱՏ-73»-ի N1, մեր Ալյոշա Աբրահամյանը: Իսկույն զանգահարեցի Սերգեյ Պողոսյանին, որը հաստատեց ինֆորմացիան և ասաց, որ Ալյոշան տևական ժամանակ բուժվում էր: Ուներ սրտի պրոբլեմ: Գնաս բարով մեր լենինականցի, բայց միևնույն ժամանակ երևանցի լեգենդար ընկեր, անչափ համեստ, մեծատառով Մարդ: Հետաքրքիր միտք արտահայտեց ընկերներիցս մեկը՝ Ռոմանը Բաղդասարյան Մոսկվայից: Իմանալով լուրը նա գրեց. Когда уходят легенды и таланты, уходит будто и наша жизнь: Լիովին համամիտ եմ, քանի որ նման մարդիք մեր կյանքի մի մասնիկն են կազմում: Ծնվելով 1945-ին, Մեծ հաղթանակի տարում, նա ապրեց միայն հանուն նոր Հաղթանակների: Ընդամենը 2 օր հետո նա կդառնար 73 տարեկան: Քեզ շնորհավորելու փոխարեն,հավանաբար այդ օրը մենք քեզ պիտի հրաժեշտ տանք: Գնաս բարով Ալյոշ ջան, երբեք քեզ չեմ մոռանա»: Լուսանկարները՝ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր