211652_close_icon
views-count3182 դիտում article-date 17:57 26-08-2018

Աֆղանստանում չեզոքացվել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկը

Աֆղանստանում այդ երկրի ռազմաօդային ուժրի կողմից իրականացված գործողություններից մեկի ժամանակ սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը՝ Աբու Սաիդ Օրաքզայը։ Ինչպես հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով TOLOnews հեռուստաալիքը և իր աղբյուրներին, գործողություններն ընթացել են երկրի արևելյան մասում։ «ԻՊ առաջնորդ Սադ Արհաբին, հայտնի նաև որպես Աբու Սաիդ Օրաքզայ, սպանվել է Նանգարհար նահանգի ուղղությամբ ավիահարվածի ժամանակ»,-ասված է հեռուստաալիքի տարածած հաղորդագրությունում։ TOLOnews-ի տվյալներով՝ ՌՕՈՒ գործողությունների ժամանակ չեզոքացվել են նաև խմբավորման 10 շարքային անդամներ։

Նմանատիպ նյութեր