211652_close_icon
views-count8605 դիտում article-date 18:21 26-08-2018

Ունաի Էմերին անդրադարձել է իր և Օզիլի միջև կոնֆլիկտին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին «Վեսթ Հեմի» հետ խաղից (3:1) հետա պարզաբանել է, թե ինչու էր թիմի կազմում բացակայում Մեսութ Օզիլը: Խաղից առաջ տեղեկություններ տարածվեցին, որ գերմանացի կիսապաշտպանը նախօրեին լքել է թիմի մարզումը՝ տեղեկանալով, որ մեկնարկային կազմում խաղադաշտ չի մտնելու: «Չեմ հասկանում, որտեղի՞ց են նման լուրեր հայտնվում: Դա ճիշտ չէ: Դրա համար հարցրեք ինձ, բժշկին, կամ ակումբին: Օզիլը երեկ հիվանդացել էր: Նա խոսեց իմ և բժշկի հետ, և որոշվեց, որ նա չի խաղալու», ասել է Էմերին:

Նմանատիպ նյութեր