211652_close_icon
views-count18411 դիտում article-date 15:15 26-08-2018

Դեն Բիլզերյանը գալիս է Հայաստան

Ամերիկահայ, «Instagram-ի արքա», միլիոնատեր Դեն Բիլզերյանը Հայաստան կայցելի։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր պաշտոնական էջում։ «Մեկնում եմ Հայաստան, հետո՝ Թաիլանդ»,-գրել է հայտնի սկանդալային ամերիկահայը։ Բիլզերյանը, սակայն, չի նշել հայաստանյան այցի ժամկետն ու այլ մանրամասներ։ Նշենք, որ Բիլզերյանն ինքն իրեն անվանել է «պոկերի Բիլ Գեյթս». նա 50 մլն դոլար է վաստակել պոկեր խաղալով, իսկ ամենախոշոր շահումը կազմել է 10,8 մլն ԱՄՆ դոլար:

Նմանատիպ նյութեր