211652_close_icon
views-count59440 դիտում article-date 13:41 26-08-2018

Արտակարգ դեպք Երևանում. 25-ամյա երիտասարդը «կրծքավանդակի, որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են ծառին բախված Lexus. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի, որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, գլխի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արաբկիր վարչական շրջանի Սունդուկյան փողոցի բնակիչ՝ 25-ամյա Սարգիս Հովսեփյանն է, ով, ըստ բժշկի հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։ Մինչ «Նաիրի»-ի բժիշկները կպայքարեն վիրավորի կյանքի համար, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվում, որ Բաղրամյան պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի հարևանությամբ, վթարված Lexus մակնիշի 35 ՏC 248 համարանիշի ավտոմեքենա կա։ Տեղեկությունը ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից փոխանցվում է Արաբկիրի բաժին, ու դեպքի վայր ժամանած Արաբկիրի ոստիկանները բաժնի պետ Ա. Վաթյանի գլխավորությամբ պարզում են, որ նշված ավտոմեքենան կապ ունի «Նաիրի» բժշկական կենտրոն տեղափոխված Ս. Հովսեփյանին մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի հետ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները պարզել են նաև, որ վթարից հետո Lexus-ի միջից վարորդն ու ուղևորը դուրս են գալիս և մեքենան թողնելով վթարված վիճակում՝ դիմում են փախուստի։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր