211652_close_icon
views-count9072 դիտում article-date 14:59 26-08-2018

Վրաստանում խոսել են Ռուսաստանի հետ հարաբերությունները հարթելու ցանկության մասին

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ վրացական իշխանությունները ցանկանում են լավացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։ «Վրաստանը խորապես հետաքրքրված է ռուս-վրացական հարաբերություններում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք փնտրելով, ինչպես նաև երկխոսության միջոցով առկա խնդիրների լուծմամբ»,-ասել է Աբաշիձեն։ Նա հավելել է, որ այդ քաոսի միջև հայտնվել են միայն մի պատճառով, որ Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։

Նմանատիպ նյութեր