211652_close_icon
views-count5206 դիտում article-date 12:10 26-08-2018

Իրանի պաշտպանության նախարարը ժամանել է Սիրիա

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին այսօր երկօրյա այցով ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։ Այդ մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Օդանավակայանում իրանցի նախարարին դիմավորել են սիրիական ռազմական գերատեսչության ներկայացուցիչներ, Սիրիայում Իրանի դեսպան Ջավադ Թորքաբադին և իրանական ռազմական կցորդը։ Այցի շրջանակներում Խաթամին հանդիպելու է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Հիշեցնենք, որ Իրանը Ռուսաստանի ու Թուրքիայի հետ մեկտեղ հանդիսանում է Սիրիայի հակամարտության կարգավորան երաշխավոր։

Նմանատիպ նյութեր