211652_close_icon
views-count71416 դիտում article-date 10:43 26-08-2018

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. BMW-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. կա 1 զոհ, 1 վիրավոր. պատճառը տեղի ճանապարհային ոստիկաններն ու Էջմիածնի բաժնի ոստիկաններն են

Երեկ՝ օգոստոսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Զվարթնոց թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Վահե Մղդսյանը իր վարած BMW մակնիշի 35 KC 840 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 22 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Էջմիածին քաղաքի Մեխակյան փողոցի բնակիչներ, Էտերիա Կարապետյանին և Ալինա Նազարյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածներից Ա. Նազարյանը տեղափոխվի Վաղարշապատի բժշկական կենտրոն, իսկ Է. Կարապետյանն արդեն մահացած վիճակում տեղափոխվել է նույն բժշկական կենտրոն։ Դեպի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները և ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Պողոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրաերթի պատճառը եղել է այն, որ մի քանի մոտոցիկլներ մի քանի ժամ շարունակ նշված փողոցում «թրև են եկել», իսկ հետո վթարային իրավիճակ են ստեղծել BMW-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է ողբերգական վրաերթի պատճառ։ Վաղարշապատի բնակիչները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Եթե ճանապարհային ոստիկանությունն ու Էջմիածնի ոստիկանները ժամանակին քաղաքում բնակիչների անդորրը խախտող այդ մոտովարողներին հայտնաբերեին ու կարգի բերեին, ապա այս ողբերգական դեպքը տեղի չէր ունենա, մինչդեռ մի քանի օր է՝ Էջմիածնի փողոցները որոշ մարդկանց համար վերածվել է մրցավազքի. ով ոնց ուզում՝ վարում է մեքենան, անգամ ճանապարհային ոստիկանների առաջ, իսկ նրանք կամ չտեսնելու են տալիս որոշ վայ-վարորդների օրինախախտումները, կամ էլ միտումնավոր չեն սանձում այդ գիշերային չղջիկներին, ովքեր երրբեմն կեսգիշերն անց դժոխային արագությամբ զվռնում են փողոցներում, իսկ ճանապարհային ոստիկաններն ու Էջմիածնի ոստիկանության գիշերային հերթափոխի ծառայողները քար անտարբերություն են ցուցաբերում։ Հուսով ենք, որ այս ողբերգական վրաերթը կսթափեցնի ոչ միայն տեղի ոստիկաններին, այլ նաև այն վայ վարորդներին, հակառակ դեպքում, եթե խնդիրը չկարգավորվի, նոր դեպքեր ենք ունենալու ու ստիպված դիմելու ենք ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին»։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր