211652_close_icon
views-count7288 դիտում article-date 10:13 26-08-2018

Մահացել է սենատոր Ջոն Մաքքեյնը

81 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ-ի հանրապետական սենատոր (Արիզոնա) Ջոն Մաքքեյնը։ Նրա մոտ հայտնաբերվել էր գլխուղեղի քաղցկեղ, հաղորդում է Tass-ը։ «Սենատոր Ջոն Սիդնի Մաքքեյն III մահացել է 2018 թվականի օգոստոսի 25-ին, ժամը 16:28-ին»,-ասված է օրենսդիրի գրասենյակի տարածած հայտարարությունում։ Նշված է նաեւ, որ մահվան պահին նրա կողքին ընտանիքի անդամներն են եղել։ «Նա մահացավ այնպես, ինչպես ապրում էր՝ իր պայմաններով, այն մարդկանց շրջապատում, ում սիրում էր, այնտեղ, որտեղ ամենից շատն էր սիրում»,- իր թվիթերյան էջում գրել է սենատորի կինը՝ Սինդին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Մաքքեյնի ընտանիքը հայտարարել էր, որ սենատորը դադարեցրել է բուժումը՝9 կապված հիվանդության անշրջելի զարգացման հետ։

Նմանատիպ նյութեր