211652_close_icon
views-count7282 դիտում article-date 23:59 25-08-2018

Ունաի Էմերի. Մենք դեռ շատ գործ ունենք անելու

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է ԱՊԼ-ի 3-րդ տուրում «Վեսթ Հեմի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/25/1103806/]հաղթանակը[/url] (3:1): «Շատ ուրախ ենք, քանի որ սա երկու պարտություններից հետո առաջին միավորներն են: Շատ կարևոր էր հաղթել, և մենք ցույց տվեցինք, որ ունակ ենք առաջին խաղակեսում 0:1 հաշվով պարտվելուց հետո պայքարել մինչև վերջ: Երկրորդ խաղակեսում մենք ցանկանում էինք բալանս պահպանել խաղադաշտում և դա մեզ հաջողվեց: Երկրորդում մենք ավելի լավ խաղացինք ու ավելի լավ էինք խաղը վերահսկում: Բայց մեզ անհրաժեշտ է կատարելագործել խաղը, անելիք դեռ շատ կա, գնդակի վերահսկողությունը պետք է ավելացնենք», ասել է Էմերին:

Նմանատիպ նյութեր