211652_close_icon
views-count7276 դիտում article-date 23:45 25-08-2018

Ավստրիայի արտգործնախարարի համար մեծ անակնկալ է եղել Պուտինի մասնակցությունն իր հարսանիքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ավստրիայի արտգործնախարար Կարին Կնայսլը մանրամասներ է պատմել, թե ինչպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել իր հարսանիքին: Դիվանագետի խոսքերով, Պուտինին հրավիրելը հանգամանքների բերումով է ստացվել: Հունիսի 5-ին Պուտինը այցով Վիեննայում գտնվելիս է եղել և Կնայսլը որոշել է հրավիրել՝ մտադիր լինելով իր փեսացուին ծանոթացնել ռուս առաջնորդի հետ: Եվ երբ հուլիսի 19-ին Պուտինը հրավերն ընդունել է, դա ավստրիացի դիվանագետի համար խոշոր անակնկալ է եղել: Նախարարը ընդգծել է, որ նա մտերին հարաբերություններ չունի Ռուսաստանի նախագահի հետ, սակայն պարբերաբար «հետաքրքիր զրույցներ են ունեցել», այդ թվում՝ Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի մասին: Կնայսլի կարծիքով, անձնական շփումները կարևոր են փոխվստահություն ձեռք բերելու համար «հատկապես բարդ իրավիճակներում, որոնք տարբեր պատճառներով առկա են Ռուսաստանի հետ հարաբերություններում»: Խոսելով բուն հարսանիքի մասին, Ավստրիայի արտգործնախարարը այն համարել է «իսկապես հիանալի տոն», և հույս հայտնել, որ լրատվամիջոցների հրապարակումները այդ առթիվ դրական կազդեն երկրում տուրիզմի զարգացման վրա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր