211652_close_icon
views-count13585 դիտում article-date 17:01 25-08-2018

Ավտովթար Արագածոտնի մարզում. Թալինում բախվել են ВАЗ 2108 և Mercedes մեքենաները. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Թալին քաղաքի Սպանդարյան, Խանջյան, Կոմիտաս, Շահումյան փողոցների խաչմերուկում՝ Թալինի գլխավոր հրապարակի տարածքում, բախվել են Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչ, 26-ամյա Արծվի Սաֆարյանի վարած ВАЗ 2108 մակնիշի 65 ՏՍ 986 համարանիշի և Թալին քաղաքի բնակիչ, 43-ամյա Գևորգ Սահակյանի վարած Mercedes մակնիշի 33 VO 850 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Գ. Սահակյանն ու նրա ուղևորներ, Թալինի բնակիչներ, 74-ամյա Սիրվարդ Սահակյանը, 60-ամյա Սիլվա Մարությանն ու 60-ամյա Արուսյակ Համբարձումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Թալինի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր