211652_close_icon
views-count4786 դիտում article-date 23:03 24-08-2018

Հայաստանի բռնցքամարտիկները դուրս եկան աշխարհի երիտասարդական առաջնության. քառորդ եզրափակիչ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչներն էլ հաղթանակ տոնեցին, հայտնում է Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը առավելության հասավ վրացի բռնցքամարտիկի նկատմամբ: 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը հաղթեց Իրանի, իսկ 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Մավրիտանիայի ներկայացուցչին: Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչները դուրս եկան քառորդ եզրափակիչ և հաջորդ մենամարտում հաղթելու դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի և մարզիչ Վլադիմիր Մարգարյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 5 մարզիկ:

Նմանատիպ նյութեր