211652_close_icon
views-count66886 դիտում article-date 20:07 24-08-2018

Ամենայն հայոց հայրապետի գյուղապետ եղբայրն ինչո՞ւ է ընդվզում մարզպետի ցանկության դեմ. գյուղապետը չի ցանկանում՝ գյուղի դպրոցն անվանափոխվի քառօրյա պատերազմի 20-ամյա հերոսի անունով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում նոր բողոքի մեծ ալիք է հասունանում, որը կապված է գյուղապետ Գևորգ Ներսիսյանի անվան հետ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմավիրի նորանշանակ մարզպետ Գագիկ Միրիջանյանը ցանկություն է հայտնել, որպեսզի գյուղի միջնակարգ դպրոցն անվանափոխվի 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ հերոսի մահով հայրենիքի համար կյանքը տված նույն գյուղի բնակիչ՝ 20-ամյա Արամայիս Միքայելյանի անվամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ գյուղի բնակիչների մեծամասնությունը, իմանալով մարզպետի որոշման մասին, մեծ ոգևորությամբ սպասել են, թե երբ ի կատար կածվի այդ որոշումը։ Սակայն գյուղապետն ընդվզել է ու հիմա փորձում է «պղտոր ջրում ջուկ որսալով» հասնել նրան, որպեսզի գյուղացիները չհամաձայնվեն ու ընդվզեն մարզպետի ցանկության դեմ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները, ովքեր չցանկացան տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Մենք ողջունում ենք մարզպետի գաղափարը ու զարմանում ենք, թե ինչու է գյուղապետն ընդվզում։ Ինչո՞ւ պետք է մեր հերոսի անունով մեր գյուղի դպրոցը չկոչվի, թե՞ մտածւմ է, որ կաթողիկոսին, ով, ըստ գյուղացիների, գյուղապետի եղբայրն է, գահընկեց անելուց հետո դպրոցը կկոչի նրա անունով։ Գոհ ենք գյուղապետի նման անհեթեթ ու ոչ ճիշտ քայլից։ Մենք պահանջելու ենք թե մարզպետից, թե կառավարությունից, որպեսզի դպրոցն անվանափոխվի 20-ամյա հերոսի անունով, ով իր կյանքը չխնայեց հայրենիքի պաշպանության համար, ու գուղապետը մարզպետի ցանկությունը ողջունելու փոխարեն խարդավանքների մեջ է ընկել ու փորձում է իրականություն չդարձնել դա։ Եթե որպես գյուղապետ՝ դու չես գնահատում քո գյուղի բնակչի հերոսական քայլը, ապա էլ ի՞նչ սպասենք քեզանից։ Երևի հույսը դրել է կաթողիկոս եղբոր վրա, բայց նաև կարծում ենք, որ եթե ամենայն հայոց հայրապետ Գարեգին Երկրորդը տեղեկանա, որ եղբայրը նման ձև է վարվում, գուցե հանդիմանի՞ ու գյուղապետը քարը փեշից թափի ու ի կատար ածի մեր՝ գյուղացիներիս ցանկությունը, այն է՝ դպրոցն անվանափոխել քառօրյա պատերազմի հերոս Արամայիս Միքայելյանի անվամբ»։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է Արամայիս Գրիգորի Միքայելյանի կենսագրական տվյալները՝ վերցված Wikipedia-ից։ Արամայիս Գրիգորի Միքայելյան (հուլիսի 21, 1996 - ապրիլի 4, 2016), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության Բանակի զինծառայող, Պաշտպանության բանակի շարքային։ Մահացել է Արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմ»-ի ընթացքում՝ հերոսի մահով։ [b]Վաղ կյանք [/b] Ծնվել է 1996 թվականի հուլիսի 21-ին Սյունիքի մարզի Գորայք գյուղում։ Տասը տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ոսկեհատ։ Դպրոցն ավարտել է գերազանցությամբ։ Զբաղվել է քանդակագործությամբ և փայտի փորագրությամբ։ Արամայիս Միքայելյանը սովորում էր Երևանի «Հայբուսակ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, սովորել է նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայորդաց տանը, զուգահեռ սովորել է ՀԲՄԸ-ի փայտի փորագրության բաժնում, Հայաստանի ԴՕՍԱՖ ռադիոկապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում՝ որպես ռադիոտեխնիկ։ 2014 թվականին Արամայիս Միքայելյանը ուսման 3-րդ կուրսից, երկրորդ զորակոչով ներկայացել է Էջմիածինի զինկոմիսարիատ և անցել ծառայության Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում)։ Բանակում ծառայելու ընթացքում քանդակել է Հայաստանի գերբը, որը, ցավոք, կիսատ է մնացել և վերջերս հարազատների խնդրանքով այն տեղափոխել են Էջմիածին։ [b]Ծառայություն [/b] 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախա-Ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակումներ են կատարում։ Սկզբնապես հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ուժերն անցնում են գրոհի։ Շուրջ երեք հարյուր հոգուց բաղկացած խմբերը, զինված լինելով նաև տանկերով, փորձ են կատարում գրավելու հայկական դիրքերը։ Ջաբրայիլում թշնամուն հետ մղելու ընթացքում զոհվում է նաև Արամայիս Միքայելյանը։ Նրա մահվան մասին հայտարարվել է 2016 թվականի ապրիլի 5-ին։ Ապրիլի 7-ին Էջմիածնի Ս. Շողակաթ եկեղեցում տեղի է ունեցել հուղարկավորությունը։ [b]Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ-ի եղբայր, գյուղապետ Գևորգ Ներսիսյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0881749001535126755857184.jpg[/img] Լուսանկարը՝ Hetq.am-ի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր