211652_close_icon
views-count14003 դիտում article-date 20:20 24-08-2018

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 23-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին և երկրորդ սպայական գումարտակների, ուղեկցող հատուկ վաշտի և հետախուզման հատուկ խմբի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում: Արդյունքում 13 տրանսպորտային միջոց տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, 9 մեքենայի վարորդներ ոչ սթափ վիճակում էին, 14 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր, 3 տրանսպորտային միջոցի հողմապակիները թաղանթապատ էին, մեկ մեքենայի խլացուցիչը վերասարքավորված էր բարձր ձայնով երթևեկելու համար: Հայտնաբերվեց նաև մեկ սահմանված ժամկետում չհաշվառված տրանսպորտային միջոց: Կրկին հորդորում ենք բոլոր վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր