211652_close_icon
views-count10959 դիտում article-date 10:23 24-08-2018

Նախկինում իրավապահները որոշակի գումարի դիմաց Սամվել Բալասանյանին տեղեկություններ են տվել նրա հակառակորդների մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին իշխանությունների օրոք գործարարները պարտադրված են եղել որոշակի գումարներ վճարել նաեւ իրավապահներին: Այդպես նրանք ապահովագրել են իրենց բիզնեսը մարզային իրավապահների հնարավոր հետապնդումներից: Այդ «համագործակցության» արդյունքում նաեւ ներքին պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ իրավապահները գործարարներին պարբերաբար տեղեկություններ կտան նրանց հակառակորդների մասին: «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն` մասնավորապես նման մի գործընթացի է մասնակից եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ըստ օդում կախված լուրերի` նա մարզային ուժային կառույցների ղեկավարներին պարբերաբար գումարներ է տվել, որի դիմաց էլ ստացել է իր հակառակորդների մասին տեղեկություններ, որոնց մի մասը հարկ եղած դեպքում հրապարակել է»,-գրում է թերթը: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր