211652_close_icon
views-count83750 դիտում article-date 21:45 23-08-2018

Կենտրոնի ոստիկանները ասել են. «Մի բան կանենք». իսկ էդ բանի ծերը չի երևում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին ժամանակներս հանրապետությունում ավելացել է գողությունների թիվը և, ցավոք, որոշ գողության դեպքեր, որոնց պահը անգամ ֆիքսում է տեսախցիկը, ոստիկանության ծառայողները չեն կարողանում բացահայտել։ Օգոստոսի 3-ին նմանատաիպ մի գողության դեպք տեղի է ունեցել մայրաքաղաքի սրտում՝ Կենտրոն վարչական շրջանի Թումանյան փողոցում, երբ 2 հանցագործ, մտնելով հեռախոսների խանութ-սրահ, այնտեղից ակնհայտ հափշտակում են 700 հազար դրամ արժողության Apple-ի նոութբուքը։ Խանութի տեսախցիկը ֆիքսել է այդ պահը, ու հաջոդ օրը խանութի տնօրենը դիմում է ոստիկանության կենտրոնական բաժին և ստանում միայն պատասխան, թե՝ մի բան կանենք, ու այդ մի բանը մինչև հիմա ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները անում են։ Իսկ ի՞նչ են անում՝ դա տուժած քաղաքացիներին չի հետաքրքրում, նրանք ուզում են, որպեսզի օպերատիվ ծառայությունների աշխատակիցները հայտնաբերեն գողին ու գողերին, իսկ նրանց գործը ավելի է հեշտանում, երբ հանցագործության պահերը ֆիքսում է տեսախցիկը։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրածը, որով երևում է, թե ինչպես են ստահակները գողություն կատարում։ Հուսով ենք, որ ոստիկանությունը այս տեսանյութը նույնպես կօգտագործի և կոչով կդիմի քաղաքացիներին, որ ովքեր ճանաչում են նշված անձանց, կարող նե դիմել ոստիկանություն։ Տեղեկություններ հայտնողի գաղտնիությունը ոստիկանությունը միշտ երաշխավորում է։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր