211652_close_icon
views-count6682 դիտում article-date 18:55 23-08-2018

Փորձել են խաթարել հնագետների աշխատանքը. Հուշարձանների պահպանության ծառայության պարզաբանումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Օգոստոսի 22-ին մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցի տարածքում: Նրանք վիրավորանքներ են հասցեագրել արշավախմբի անդամների, մասնվորապես` արշավախմբի ղեկավար Ա. Փիլիպոսյանի հասցեին: Պատճառը` հուշարձանի անվանման վերաբերյալ ունեցած տարակարծությունն է: Ակտիվիստների խոսքով «Զորաց քարեր» հուշարձանը պետք է կոչել Քարահունջի աստղադիտարան: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը ահնրաժեշտ ու հիմնավորված պարզաբանումներ է ներկայացրել ակտիվիստներին: Նա տեղեկացրել է, որ հնագիտական արշավախումբն աշխատանքներն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի թույլտվությամբ ու բաց թերթիկով: Բողոքի ակցիայի պատճառով շուրջ 1,5 ժամ խաթարվել է արշավախմբի բնականոն աշխատանքը, միջադեպ` չի արձանագրվել: ՊՈԱԿ-ը սույն փաստի առիթով մտադիր է դիմել իրավապահներին։ Տեղեկացնենք, որ հնագիտական արշավախումբը այս տարվա պեղումները վերսկսել է օգոստոսի 1-ից: Աշխատանքները շարունակվում են դամբարանադաշտում: Հարավից-հյուսիս ձգվող ուղղահայաց կանգնած քարերի տակ պարիսպ է բացվել, որը ձգվում է շուրջ 25 մետր երկարությամբ: Հնագիտական արշավախումբը պեղումների ընթացքում հայտնաբերել է միջին, ուշ բրոնզե և երկաթե դարաշրջանով թվագրվող խեցու բեկորներ»,-ասված է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/08/22/1103588/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 22-ին, մի խումբ անհայտ ակտիվիստներ բողոքի ակցիա էին կազմակերպել «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում, որտեղ պեղումներ էին իրականացվում՝ ուրարտագետ, հնագետ, դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ: 10-15 երիտասարդներ, որոնցից մեկը ներկայացել էր մասնագիտությամբ բժիշկ, մյուսը` լրագրող, շուրջ 1,5 ժամ խաթարել էին հնագետների աշխատանքը: Նրանք վիրավորանքներ էին հնչեցրել պեղումներ իրականացնողների հասցեին ու պահանջել իրենց խոսքով՝ «չվիրավորել հուշարձանը»: Բողոքավորներն ասել էին, որ «Զորաց քարերը» աստղադիտարան է, ոչ թե դամբարանադաշտ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր