211652_close_icon
views-count23299 դիտում article-date 21:15 22-08-2018

Վանդալիստական գործողության արդյունքում միջնադարյան խաչքարերն ու տապանաքարերն ամբողջությամբ ավերվել են և նետվել Արաքս գետը

Արտյոմ Դավթյանը իր ֆեյսբուքյան [url=https://web.facebook.com/permalink.php?story_fbid=922994137899453&id=100005666251808]էջում [/url]գրում է. «Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից պետք է լինի միջազգային եվ տարածաշրջանային կազմակերպություններում անդամակցության արդյունավետությունը բարձրացումը։ Արդյունավետության բարձրացման գործընթացի խաթարող հանգամանքներից կարող են լինել այն խնդիրները որոնք տարիներ ի վեր բարձրացվել են հայազգի դիվանագետների կողմից ,բայց այդպես էլ չի տրվել պատշաճ հանգուցալուծում: Հայաստանը բազմաթիվ անգամ դիմել է Մակի մշակույթի ,կրթության եվ գիտության կազմակերպությանը (UNESCO-ին) Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր եզակի խաչքարերի ու տապանաքարերի ոչնչացման համար։ Վանդալիստական գործողության արդյունքում միջնադարյան խաչքարերն ու տապանաքարերը ամբողջությամբ ավիրվել է եվ նետվել Արաքս գետը։ Չնայած բազմաթիվ անհերքելի ապացույցներին մինչ օրս որեէ միջազգային կազմակերպություն ՝այդ թվում մակ-ի կրթության, գիտության եվ մշակույթի կազմակերպությունը համարժեք գնահատահան չեն տվել Ադրբեջանի կողմից իրականացրած այս մշակութային ցեղասպանությանը։ Հայաստանը իր հանդեպ իրականացրած այս ոճրագործության համար եվ միջազգային կազմակերպությունների այս սառը վերաբերմունքի համար պետք է ձայն բարձրացնի միջազգային տարբեր հարթակներում եվ դա անի միանգամայն նոր բովանդակությամբ :Հայաստանի պետք է ուղադրությունը կենտրոնացնի Թուրքիայի եվ Ադրբեջանի կողմից վարվող ասիմիլացիոն (ձուլման)քաղաքականության դեմ,որն ընդգրկում է հասարական ,քաղաքական ,մշակութային կյանքի եվ բազում այլ բնագավառներ: Ընդ որում ըստ Յունեսկոյի տվյալների 1923-ից հետո կանգուն մնացած հայկական 913 պատմական-ճարտարապետական հուշարձաններից 464-ն ամբողջությամբ անհետացել են,252-ն ավերակ են, իսկ 197-ն ամբողովին նորոգման կարիք ունեն։Պատմական կարեվորագույն հուշարձանները եվ եկեղեցիները հիմնականում որպես թիրախ են հանդիսացել թուրքական բանակի զինվարժանքների ժամանակ:Շատ դեպքերում Հայկական եկեղեցիները վերածվել են մզկիթների»։

Նմանատիպ նյութեր