211652_close_icon
views-count4714 դիտում article-date 19:15 22-08-2018

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 22-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ պետնախարարը բարձր է գնահատել «Թուֆենկյան» հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերը՝ նշելով, որ ըստ ուղղությունների՝ դրանք բոլորն էլ պահանջված են, և կառավարությունն այսուհետ ևս պատրաստ է շարունակել համագործակցությունը։ Նրա խոսքով՝ չնայած տնտեսության զարգացման բարձր տեմպերին՝ այնուամենայնիվ, սոցիալ-տնտեսական ոլորտներում խնդիրները շատ են և բարեգործական ծրագրերն այդ հարցերի լուծման գործում մեծ նպաստ են բերում։ Հյուրերի խնդրանքով՝ Գ. Մարտիրոսյանը ներկայացրել է նաև գործադիր իշխանության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները և վերջին ամիսներին արձանագրված բարձր ցուցանիշները։ Շնորհակալություն հայտնելով պետնախարարին ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանը նշել է, որ անցած 15 տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնք շարունակելու են նոր թափ ստանալ։ Նրա խոսքով՝ վերաբնակեցման, գյուղատնտեսության զարգացման և առաջնահերթ այլ ուղղություններում իրականացվող ծրագրերի նպատակը ուժեղ և զարգացած Արցախի տեսլականն է, և այդ հարցում իրենք շարունակելու են գործադրել են բոլոր ջանքերը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության ծրագրերի ընդլայնման անհրաժեշտության և կոնկրետ ուղղություններում նոր ծրագրեր իրականացնելու շուրջ։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանը և Արցախի ծրագրերի կառավարիչ Էդվին Գրիգորյանը։

Նմանատիպ նյութեր