211652_close_icon
views-count38793 դիտում article-date 16:47 22-08-2018

Միջադեպ «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր` օգոստոսի 22-ին, մի խումբ անհայտ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում, որտեղ պեղումներ են իրականացվում՝ ուրարտագետ, հնագետ, դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ: 10-15 երիտասարդներ, որոնցից մեկը ներկայացել է մասնագիտությամբ բժիշկ, մյուսը` լրագրող, շուրջ 1,5 ժամ խաթարել են հնագետների աշխատանքը: Նրանք վիրավորանքներ են հնչեցրել պեղումներ իրականացնողների հասցեին ու պահանջել իրենց խոսքով՝ «չվիրավորել հուշարձանը»: Բողոքավորներն ասել են, որ «Զորաց քարերը» աստղադիտարան է, ոչ թե դամբարանադաշտ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ չնայած ակտիվիստների միջադեպ հրահրելու համառ ջանքերին, որևէ արտառոց դեպք չի արձանագրվել: Թե ովքեր են եղել «վայ» ակտիվիստները, որոնք իրենց գիտունիկի տեղ դրած փորձել են Հռոմի պապից ավելի կաթոլիկ ու հայոց պատմության գիտակ երևալ` առայժմ պարզ չէ: Միջադեպի առիթով պարզաբանում ստանալու համար [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը դիմեց Հուշարձանների պահպանության ծառայությանը, որտեղից խոստացան պատասխանել ավելի ուշ: Մենք հետամուտ կլինենք միջադեպի առիթով իրադարձությունների զարգացմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր