211652_close_icon
views-count9186 դիտում article-date 18:49 22-08-2018

Աբովյանում կատարված կողպուտը բացահայտվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեպքը հուլիսի 26-ին էր կատարվել` Աբովյանում: Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել Քանաքեռի փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ տնից գողացել են պայուսակն ու դիմել փախուստի: Օպերատիվ խումբը մեկնեց Քանաքեռի փողոց, պարզվեց` կատարվածը ոչ թե գողություն, այլ կողոպուտ է: Նույն օրը, ժ.10.30-ի սահմաններում, անհայտ անձը բնակարանի ննջասենյակից բացահայտ հափշտակել էր կնոջ պայուսակը, որի մեջ եղել էր դրամապանակ, փող, բանալի ու բանկային քարտ: Օգոստոսի 13-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի և Կոտայքի բաժինների քրեական հետախույզների համատեղ միջոցառումների շնորհիվ կողոպուտ կատարելու կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին է բերման ենթարկվել Աբովյանի Նաիրյան փողոցի բնակիչ Գրիգորի Ս.-ն : Հանգամանքները պարզվում են: Գրիգորի Ս.-ն ձերբակալվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր