211652_close_icon
views-count33595 դիտում article-date 13:04 22-08-2018

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. 22–ամյա վարորդը BMW-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է քարերի վրա. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Մարալիկ քաղաքի բնակիչ, 22-ամյա Հենրիկ Թադևոսյանը իր վարած BMW մակնիշի 35 TD 219 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 96-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել քարերի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Թադևոսյանը, նրա ուղևորներ, համաքաղաքացիներ, 23-ամյա Արման Մեսրոպյանը և 24-ամյա Նարեկ Մկրտչյանը մարմնական վնասծաքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր