211652_close_icon
views-count5036 դիտում article-date 13:46 22-08-2018

Դանակահարություններ՝ Գառնիում. կասկածյալը որոնվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 18-ին՝ ժամը 19-ն անց 15-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Գառնիի «շտապ օգնությունը» արնահոսող վերքերով երկու տղամարդու տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, որտեղ պարզվեց տուժածների ինքնությունը՝ հայր ու որդի էին: Երկուսի մոտ էլ մարմնի տարբեր հատվածներում ախտորոշվել էին կտրած վերքեր: Ոստիկանության Կոտայքի բաժնի ու Գառնիի բաժանմունքի ծառայողները ձեռնարկեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը տաք հետքերով բացահայտելու համար: Արդյունքում պարզվեց, որ տղամարդկանց Գառնի գյուղի Գեղարդի խճուղում դեռևս չպարզված առարկայով հարվածներ է հասցրել երևանցի, 1981 թվականին ծնված Արտյոմ Ղազարյանը: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր