211652_close_icon
views-count15069 դիտում article-date 10:16 22-08-2018

Թբիլիսիում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կրկին տուժել են ՀՀ քաղաքացիներ

Օգոստոսի 22-ին, ժամը 04։26-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03։12-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Աղմաշենիբելի փողոցի «Կառպուռի» հանրախանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Mercedes» մակնիշի ուղևորափոխադրող (վարորդը՝ Հ. Օ. ) և «ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենաները. բախման հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ: «ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ս. Գ.-ն և Է. Բ.-ն հոսպիտալացվել են «Վիվամեդ» և «Սուրբ Միքայել» ԲԿ-ներ, իսկ «Mersedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ա. և Ա. Ն.-երը, Դ. Չ.-ն, Թ. Պ.-ն տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից։ [b]ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր