211652_close_icon
views-count4089 դիտում article-date 20:05 21-08-2018

Բելգիայի թագավորական ընտանիքը Հայաստանում է

Բելգիայի թագավոր Ֆիլիպը և նրա ընտանիքը մասնավոր այցով գտնվում են Հայաստանում: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը: «Կարող եմ հաստատել, որ Բելգիայի թագավորական ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում է»,- ասաց Նաղդալյանը: Այլ մանրամասներ նա չհաղորդեց:

Նմանատիպ նյութեր