211652_close_icon
views-count4326 դիտում article-date 21:23 21-08-2018

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին ու մայրաքաղաքում

Օգոստոսի 19-ին, ժամը 20.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կորյունի փողոցի թիվ 1 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Նախապատրաստվում են նյութեր: ... Օգոստոսի 21-ին, ժամը 00.05-ին, Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 3 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու, որոնք վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նախապատրաստվում են նյութեր: ... Օգոստոսի 19-ին, ժամը 20.30-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմքենան բախվել է Երևանի Մ.Մելքոնյան փողոցի թիվ 17 էլեկտրասյանը, որն ընկել է ճանապարհի երթևեկելի մաս, իսկ հետևից ընթացող «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին, ինչի հետևանքով «Տոյոտա»-ի վարորդն ու «Օպել»-ի 25-ամյա ուղևորը վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց։ Նախապատրաստվում են նյութեր: ... Օգոստոսի 20-ին, ժամը 16.10-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 169 տան մոտ բախվել են «Լեքսուս» և «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենաներ, «ՎԱԶ-21101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նախապատրաստվում են նյութեր: ... Օգոստոսի 19-ին, ժամը 23.45-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է Երևանի Պ.Սևակի փողոցի թիվ 8 հասցեի մոտ կայանված «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով բախվել է «Մազդա» մակնիշի ավտոմեքենային։ «Տոյոտա» -ի ուղևորուհին վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց։ Նախապատրաստվում են նյութեր: ... Օգոստոսի 20-ին, ժամը 20.35-ի սահմաններում, «Դաեվու» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Գյումրի ճանապարհի 32-րդ կմ-ին բախվել է «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային։ «Դաեվու» -ի վարորդն ու 33-ամյա ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Նախապատրաստվում են նյութեր: ... Օգոստոսի 20-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Մերսեդես Ց-200» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 51-րդ կմ-ին բախվել է «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենային։ «Մերսեդես Ց-200» -ի 2 ուղևոր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Նախապատրաստվում են նյութեր: ... Օգոստոսի 20-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Միցուբիշի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները։ «Մերսեդես»-ի 43-ամյա ուղևորուհին վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց։ Նախապատրաստվում են նյութեր: ... Օգոստոսի 20-ին, ժամը 10.30-ի սահմաններում, Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում բախվել են «ՎԱԶ-2107» և «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենաները, որոնցից մեկն ընթացել է մայթեզրի կողմը և վրաերթի ենթարկել 8 և 11-ամյա եղբայրների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Նախապատրաստվում են նյութեր: ... Օգոստոսի 20-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 26-ամյա մի երիտասարդի, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նախապատրաստվում են նյութեր: ... Օգոստոսի 20-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Գյումրիի Գ.Նժդեհի փողոցի թիվ 22 հասցեի դիմաց բախվել են «Ֆոլքսվագեն» և «Մերսեդս» մակնիշի ավտոմեքենաներ։ «Ֆոլքսվագեն» -ի 24-ամյա ուղևորը դիմել է բժշկական կենտրոն՝ բուժզննության: Նախապատրաստվում են նյութեր: ... Օգոստոսի 20-ին, ժամը 12.20-ին, բժշկական կենտրոնից հաղորդվել է, որ նույն օրը, ժամը 12.00-ին «քթի ճակատային շրջանի աջից, աջ նախադաստակի շրջանի քերծված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 55-ամյա մի կին։ Նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է ս.թ. օգոստոսի 18-ին, երեկոյան, ավտոմեքենայով երթևեկելիս ձին հարվածել է մեքենային: Պարզվել է, որ օգոստոսի 18-ին, ժամը 22.55-ին, «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենան, Կապանի Կարմրաքար կոչվող տեղանքում բախվել է երթևեկելի գոտի դուրս եկած ձիուն, ինչի հետևանքով 55-ամյա ուղևորուհին օգոստոսի 20-ին մարմնական վնասվածքներով դիմել է բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Օգոստոսի 20-ին, ժամը18.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան արգելակները չգործելու հետևանքով, Մեղրիու Զ.Անդրանիկի փողոցի թիվ 1 տան դիմաց բախվել է աջակողմյան մասում կայանված «Մերսեդես Ե 430» մակնիշի ավտոմեքային, որն էլ իր հերթին բախվել է «ՎԱԶ-2106» ավտոմեքենային։ «ՎԱԶ-2107»-ի 5-ամյա ուղևորը վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: ... Օգոստոսի 20-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Գետափ-Մարտունի ճանապարհի 5-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց ու բախվել ծառին։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր