211652_close_icon
views-count3581 դիտում article-date 15:04 21-08-2018

«Բարսելոնան» Ռակիտիչին բաց կթողնի միայն 125 մլն եվրոյի դիմաց

«Բարսելոնան» մտադիր է իր կազմում պահել կիսապաշտպան Իվան Ռակիտիչին Կատալոնական ակումբը մտադիր չէ 30-ամյա խորվաթին վաճառել 125 միլիոն եվրոյից պակաս գումարով. դա նրա պայմանագրով նախատեսված հրաժարագինն է: «Բարսելոնան» նաև չի ցանկանում բանակցություններ վարել այլ ակումբների հետ: «Բարսայի» մարզիչ Էրնեստո Վալվերդեն Ռակիտիչին համարում է առանցքային խաղացող և պնդել է, որ նա մնա: Ռակիտիչին ցանկանում էր ձեռք բերել ՊՍԺ-ն, սակայն ֆինանսական ֆեյր-փլեյի և կատալոնացիների պահանջների պատճառով ակումբը կարող է հրաժարվել տրանսֆերից:

Նմանատիպ նյութեր