211652_close_icon
views-count2338 դիտում article-date 12:23 21-08-2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կմեկնի Չեխիայի Հանրապետություն

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով օգոստոսի 22-24-ը կլինի Պրահայում: Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Արմեն Ռուստամյանը եւ Հրաչյա Հակոբյանը: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի, Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիչի, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ: [b] ՀՀ ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր