211652_close_icon
views-count3238 դիտում article-date 21:59 20-08-2018

Աֆղանստանում թալիբները ուղևորների փոխադրող 3 ավտոբուս են առևանգել

«Թալիբան» խմբավորման գրոհայինները Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ ուղևորվող 3 ուղևորատար ավտոբուս են առևանգել և տարել անհայտ ուղղությամբ։ Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, ավտոբուսներում եղել է 150-ից մինչև 400 քաղաքացի։ Խմբավորման անդամներից Զաբիլհուլլահ Մուջահեդը գործակալության աղբյուրին հայտնել է, որ խմբավորումը ազատ կարձակի բոլորին, երբ պարզի նրանց մեջ գտնվող ուժայիններին։ Նրա խոսքով՝ ավտոբուսները տարվել են անվտանգ վայր, որպեսզի խուսափեն որևէ բախումից։ Բացի այդ, ըստ նրա՝ խմբավորումը պատրաստվում է ազատ արձակել ևս 500 գերիների՝ առաջիկա Իդ ալ-Ադհի տոնի կապակցությամբ, ինչի պատվին այսօրվանից Աֆղանստանի կառավարության հետ 3 ամսով հրադադար է կնքվել։

Նմանատիպ նյութեր