211652_close_icon
views-count26545 դիտում article-date 20:15 20-08-2018

Արտակարգ դեպք Լոռու մարզում. «777» բենզալցակայանում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. գլխավոր հերոսները Տաշիրում հայտնի «Ձախորդ Փանոսն» ու «Կիկոսն» են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 19-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։00-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Վարդան Բաղդասարյանը ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է տվել, որ Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի 136 հասցեում գործող «777» բենզալցակայանում վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Ոստիկանները պարզել են, որ Տաշիր քաղաքի Լենինի փողոցի բնակիչ՝ 38-ամյա Արմեն Ջանոյանը և Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ՝ 39-ամյա Վահան Գալստյանը Վ. Գալստյանի կողմից վարած Opel մակնիշի 35 QR 399 համարանիշի ավտոմեքենայով ժամը 03։50-ի սահմաններում այցելել են նշված բենզալցակայան, որտեղ պահանջել են, որպեսզի գումարի պարտքի դիմաց իրենց ավտոմեքենան լիցքավորեն։ Բենզալցակայանի աշխատակից՝ Տաշիր քաղաքի բնակիչ, 62-ամյա Զավեն Սուքիասյանը նրանց հայտնել է, որ «նիսյայով» չի կարող ավտոմեքենան լիցքավորել, ինչից հետո Վ. Գալստյանը Opel-ով հարվածել է բենզալցակայանի մուտքի դռանը, որից հետո բռունցքով հարվածել ու ջարդել է դռան ապակին։ Այդքանից հետո չհանգստանալով՝ Վ. Գալստյանն ու Ա. Ջանոյանը շարունակել են սեռական բնույթի հայհոյանքներ տալ ու խաթարել են բենզալցակայանի բնականոն աշխատանքը, ինչպես նաև «դիվադադար են արել» բենզալցակայանի հարևանությամբ բնակվողների գիշերային անդորրը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները Ա. Ջանոյանին և Վ. Գալստյանին հենց դեպքի վայրից բերման են ենթարկել ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղ մինչև արձանագրություն կազմելը և հերթապահ մաս ներկայացնելը, Վ. Գալստյանը վնասված ձոռքը լվանալու պատրվակով Ա. Ջանոյանի հետ ոստիկանության բաժնի նախասրահից դուրս է եկել, իբրև թե ցայտաղբյուրից լվացվելու համար, այնուհետև դիմել են փախուստի։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ այս դեպքում էլ Տաշիրի ոստիկանները Ա. Ջանոյանին ու Վ. Գալստյանին ապացուցել են, թե ում օրն է 40 օր. կարճ ժամանակում ձեռնարկելով ահրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Երևանյան փողոցից հայտնաբերվել է Ա. Ջանոյանը, իսկ կարճ ժաանակ անց՝ նույն փողոցից հայտնաբերվել է Վ. Գալստյանը։ Փաստի առթիվ ոստիկանության Տաշիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Վ. Գալստյանն ու Ա. Ջանոյանը ստորագրությամբ բաց են թողնվել։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը Տաշիրից հայտնում է, որ բերման ենթարկվածները Տաշիրում ավելի շատ հայտնի են «Ձախորդ Փանոս» և «Կիկոս» մականուններով։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր