211652_close_icon
views-count4494 դիտում article-date 19:12 20-08-2018

Աշխարհում առաջին տրանսգենդեր-մրցավարը Անգլիայում սկսել է հանդիպումներ սպասարկել

Տրանսգենդեր-մրցավար Լյուսի Կլարկը սկսել է Անգլիայում սպասարկել կանանց ֆուտբոլի հադիպումները: 46-ամյա մրցավարը, որը նախկինում հայտնի էր որպես Նիք Կլարկ, դարձավվ ֆուտբոլի պատմության մեջ առաջին տրանսգենդեր-մրցավարը: Առաջիկայում Կլարկը կաշխատի կանանց ֆուտբոլում, սակայն ցանկանում է ապագայում նորից սպասարկել տղամարդկանց հանդիպումները: Մինչ այդ նա աշխատում է կիսապրոֆեսիոնալ թիմերի հանդիպումներում: Երեք երեխաների հայր Կլարկը ամուսնացած է 54-ամյա Ավրիլի հետ, որը տաքսու վարորդ է: Նրանք պատրաստվում են նորից ամուսնանալ 2020 թվականին: Ներկայումս մրցավարը հորմոնալ թերապիայի կուրս է անցնում, իսկ հաջորդ տարի պատրաստվում է սեռը փոխելու վիրահատության ենթարկվել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր