211652_close_icon
views-count7535 դիտում article-date 19:18 20-08-2018

ՀՔԾ-ի պարզաբանումը՝ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում կատարված խուզարկության վերաբերյալ

Չկարևորելով Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում 2018 թվականի օգոստոսի 6-ին կատարված խուզարկության հանգամանքը` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել, սակայն հաշվի առնելով 2018 թվականի օգոստոսի 20-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստացված բազմաթիվ հարցումները` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ընդամենը հաստատել է նշված տարածքներում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկության փաստը: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր