211652_close_icon
views-count5075 դիտում article-date 21:46 20-08-2018

Թուրքիայում հրազենային կրակ են բացել ԱՄՆ դեսպանատան վրա. կասկածյալը ձերբակալվել է

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գտնվող Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան վրա հրազենից կրակոցներ են արձակել, այդ մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։ Ըստ տարածված հաղորդագրության՝ Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են մի տղամարդու, ում և կասկածում են կատարածի մեջ։ Այլ մանրամասներ տեղի ունեցածի մասին չեն հաղորդվում։ Ներկա պահին ճշտվում են տեղի ունեցածի դրդապատճառները։ Հիշեցնենք, որ երկուշաբթի անհայտ անձինք սպիտակ ավտոմեքենայով անցնելով Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան կողքով 6 անգամ կրակել են շենքի ուղղությամբ և փախել դեպքի վայրից: 3 փամփուշտ դիպել է պահակակետին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը միջադեպը համարել է քաոս ստեղծելու ակնհայտ փորձ:

Նմանատիպ նյութեր