211652_close_icon
views-count14131 դիտում article-date 19:44 20-08-2018

Գիտնականները պարզել են, թե ածխաջրերի օրական որ նորման Է նպաստում երկարակեցությանը

ԱՄՆ-ի Բրիգհեմի Կանանց հիվանդանոցի գիտնականները պարզել են, թե սննդաբաժնում ածխաջրերի օրական որ նորման Է նպաստում կյանքի երկարատեւությանը: Նրանց աշխատությունը հրապարակված Է The Lancet հանդեսում, տեղեկացնում Է «[url=https://armenpress.am/arm/news/944372.html]Արմենպրես[/url]»-ը: Իրենց հետազոտության մեջ գիտնականներն օգտագործել են ութ կոհորտային հետազոտությունների տվյալներ, որին մասնակցել Է 432 հազար 179 մարդ, ընդ որում նրանցից 40 հազար 181-ն արդեն մահացել են: Հետազոտությունն ընդգրկել Է Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Ասիայի 20 երկրներ եւ հաշվի Է առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են սեռը, տարիքը, վնասակար սովորությունները, առկա հիվանդությունները եւ սննդամթերքի հարաբերական բաժինները: Արդյունքում գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, որոնց օրական ընդհանուր սննդաբաժինը միջին հաշվով 50 տոկոսով բաղկացած Է ածխաջրերից, երկարակեցության միտում են ունեցել: Իսկ նրանք, ում մոտ ածխաջրերը եղել են ավելի քան 70 տոկոս եւ 40 տոկոսից պակաս, մահանալու ավելի մեծ հավանականություն են ունեցել: Բացի դրանից, հետազոտողների խոսքով՝ այն մարդիկ, որոնք բնավ ածխաջրեր չեն օգտագործել եւ դրանք փոխարինել են կենդանական ճարպերով եւ սպիտակուցներով, մասնավորապես, տավարի, խոզի, հավի մսով եւ պանրով, ենթարկվել են մահվան ամենաբարձր ռիսկին: Ածխաջրերը լայն դասի օրգանական միացություններ են, որոնք պարունակվում են այնպիսի մթերքներում, ինչպիսիք են կարտոֆիլը, հացը, քաղցրավենիքը, ձավարեղենը եւ այլ մթերքներ: Դրանք կարեւորագույն դեր են խաղում կենդանի օրգանիզմներում՝ լինելով Էներգիայի գլխավոր աղբյուրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նմանատիպ նյութեր