211652_close_icon
views-count3355 դիտում article-date 18:39 20-08-2018

«Ժառանգություն» կուսակցությունը Երևանի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Րաֆֆի Հովհաննիսյանին

«Ժառանգություն» կուսակցության վարչությունը այսօր կայացած նիստում որոշել է Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 23-ին նշանակված արտահերթ ընտրություններում քաղաքապետի թեկնածու հաստատել «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին: «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Րաֆֆի Հովհաննիսյանին «Ժառանգության» ցուցակում կմիանան կուսակցության ներկայիս նախագահ և ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով կղեկավարի քարոզարշավը, քաղաքացիական իրավունքի պաշտպան Հովսեփ Խուրշուդյանը, ինչպես նաև ավագանու ավելի քան 50 թեկնածուներ՝ մասնագիտական, մտավորական, կանանց և երիտասարդական շրջանակների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր