211652_close_icon
views-count2648 դիտում article-date 16:07 20-08-2018

«Բարսելոնան» Բուսկետսի հրաժարագինը կբարձրացնի մինչև 500 մլն եվրո

«Բարսելոնան» և կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը շուտով նոր պայմանագիր կկնքեն: Կողմերն արդեն համաձայնեցրել են գործարքի դետալները և այն կհաստատեն սեպտեմբերին: Մեծ հաշվով, դա չի լինելու պայմանագրի երկարաձգում, այլ՝ որոշ պայմանների թարմացում: Բուսկետսի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը, սակայն այնտեղ մինչև 2023 թվականը երկարաձգելու կետ կա: Նոր համաձայնագրով 30-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը 200-ից կբարձրացվի մինչև 500 մլն եվրո, ինչպես նաեւ կավելացվի խաղացողի աշխատավարձը: Բուսկետսը կատալոնացիների դպրոցի սան է: Առաջին թիմում նա հանդես է գալիս 2008 թվականից՝ անցկացնելով ավելի քան 300 հանդիպում և նվաճելով 28 տիտղոս:

Նմանատիպ նյութեր