211652_close_icon
views-count3636 դիտում article-date 15:38 20-08-2018

Չարաչար սխալվում են նրանք, որոնց թվում է, թե նոստալգիայով կարող են կոռուպցիա քարոզել. Արման Եղոյան. News.am

Կառավարության անդամներին, կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին եւ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին ուղղված լրատվամիջոցների հետ առնչվելու կարգի վերաբերյալ շրջաբերականը պայմանավորված նրանով, որ կառավարությունը պետք է աշխատի համակարգված, այդտեղ խոսքի ազատության որեւէ սահմանափակում չկա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը` անդրադառնալով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառմանը, թե ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից սահմանված կարգով սահմանափակվելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը եւ աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը։ Եղոյանը նաեւ նշեց. «Եթե որեւէ մեկին թվում է, թե իրենք կարող են աշխատելով կառավարությունում՝ նախկին սովորությունների նոստալգիայով շարունակել կոռուպցիայի քարոզ իրականացնել, չարաչար սխալվում են: Կառավարությունում կան մարդիկ, որոնք շարունակում են հին մեթոդներով աշխատել, նման քարոզի փորձերն արդեն կասեցվում են»: Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/467030.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր