211652_close_icon
views-count10500 դիտում article-date 20:28 19-08-2018

Հովհաննես Հովհաննիսյան. Հայ-չինական բարեկամության դպրոց հիմնադրամի բացումը տեղի կունենա օգոստոսի 22-ին

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի ծնողներ, երկարատև ու համառ ջանքերից հետո Հայ-չինական բարեկամության դպրոց հիմնադրամի բացումը տեղի կունենա օգոստոսի 22-ին: Բացումից անմիջապես հետո դպրոցի հոգաբարձուների խորհուրդը կհրավիրի իր առաջին նիստը, որտեղ էլ որոշում կընդունեն ընդունելության մասին և հաշված օրերի ընթացքում կկատարվի ընդունելությունը, որի մասին Ձեզ հավելյալ կտեղեկացնենք ԿԳՆ ֆեյսբուքյան էջի, Կոնֆուցիոս ինստիտուտի միջոցով: Համաձայն եմ, որ ընդունելության գործընթացը որոշակիորեն ուշացավ, սակայն դա կապված էր օբյեկտիվ պայմանների հետ, քանի որ կառավարության կողմից հիմնադրամի կանոնադրությունը հաստատվելուց հետո, այն գրանցվեց պետռեգիստրում, որից հետո հոգաբարձուների խորհրդի կազմը ուղարկվել է վարչապետի հաստատմանը: Զուգահեռ աշխատանքներ են տարվել սերվերային սենյակի համար մրցույթի անցկացման ու բացման աշխատանքների հետ կապված, ինչը ևս կապված էր բավականին բարդությունների հետ, որոնք բարեհաջող հաղթահարվեցին ԿԳՆ աշխատակազմի կողմից: Բոլոր հետաքրքրող հարցերին այսուհետ կպատասխանի դպրոցի խորհուրդը», նշել է փոխնախարարը:

Նմանատիպ նյութեր