211652_close_icon
views-count2344 դիտում article-date 18:00 19-08-2018

Փրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարծք

Օգոստոսի 19-ին, ժամը 12:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բաց պատշգամբում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր