211652_close_icon
views-count78647 դիտում article-date 20:46 18-08-2018

Լոռու մարզում տեղի ունեցավ ավանդական դարձած խորովածի փառատոնի 10-ամյա հոբելյանը. հաղթողներին մրցանակները հանձնեց Լոռու մարզպետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 18-ին, Լոռու մարզի Ախթալա քաղաքի մարզադաշտում տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած խորովածի փառատոնի 10-ամյա հոբելյանական միջոցառումը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փառատոնին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից և Վրաստանից ժամանած 30 թիմեր: Ներկայացված էր մրցութային 3 անվանակարգ: Ներկա էին Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը, մարզպետի տեղակալներ Արամ Խաչատրյանն ու Սերգեյ Սարուխանյանը, Հայաստանի խոհարարների ասոցիացիայի նախագահ Սեդրակ Մամուլյանը, փառատոնի հիմնադիր Վազգեն Խաչիկյանն ու հարյուրավոր այլ հյուրեր: Փառատոնը ուղեկցվեց մշակութային գեղեցիկ կատարումներով, կենդանի երգ-երաժշտությամբ: Հաղթողներին մրցանակներ հանձնեց Լոռու մարզպետ Հ. Մարգարյանը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 898+
898+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր