211652_close_icon
views-count7370 դիտում article-date 23:51 18-08-2018

Վրաց երիտասարդը ջրի տակ կուբիկ Ռուբիկ հավաքելու համաշխարհային ռեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վրաստանում ջրի տակ Ռուբիկ կուբիկների հավաքելու համաշխարհային ռեկորդ է սահմանվել. դա հաջողվել է անել տեղի բնակիչ Վակո Մարչիլաշվիլիին: Նա հաջողությամբ վեց կուբիկ Ռուբիկ է հավաքել՝ մեկ անգամ սուզվելով ջուրը: Դրա համար նա ծախսել է 1 րոպե և 44 վայրկյան: Նախորդ ռեկորդը պատկանում էր ամերիկացի Էնտոնի Բրուկսին, որը 2014 թվականին 1 րոպե 18 վայրկյանում հինգ կուբիկ էր հավաքել: Վակո Մարչիլաշվիլին 18 տարեկան է, սակայն արդեն հասցրել է Վրաստանի կրկնակի չեմպիոն դառնալ կուբիկ Ռուբիկների հավաքման մարզաձևում: Նրա այս արդյունքը կփոխանցվի Գինեսի ռեկորդների գիրք: Հիշեցնենք, որ հանրահայտ գլուխկոտրուկը, որը ստացավ «Կուբիկ Ռուբիկ» անվանումը, 1974 թվականին ստեղծել էր հունգարացի ճարտարապետ Էրնե Ռուբիկը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր