211652_close_icon
views-count3728 դիտում article-date 20:11 18-08-2018

Լերմոնտովոյում հետախուզվող է հայտնաբերվել

«Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Մարտունու բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊՎ, ոստիկանության ՔՀԳՎ և ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 17-ին՝ ժամը 8.30-ին, Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի կենտրոնական փողոցից ոստիկանության Լոռու մարզային վարչություն բերման է ենթարկվել Արթուր Խ.-ն, որը մայիսի 24-ից ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդ. 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր