211652_close_icon
views-count37748 դիտում article-date 17:30 18-08-2018

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. երեխաները տատիկի հյուրասիրած հորթի միսը համտեսելուց հետո տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում «սննդային տոքսիկոինֆեկցիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի: Հիվանդանոցից այդ մասին հայտնել են Ոստիկանության Նաիրիի բաժին: Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գրիգորյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել Նոր Հաճն քաղաքի բնակիչներ, 9-ամյա Անդրանիկ Բաբայանը, 8-ամյա Մերի Բաբայանը և 5-ամյա Սյուզի Բաբայանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք Նոր հաճնի հիվանդանոցում առաջին անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն: Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են Արա գյուղում, որտեղ համտեսել են իրենց տատիկի հյուրասիրած հորթի միսը: Փաստի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր